Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Անթիլիասի գահակալը հրահանգել է Արամ Ա կաթողիկոսին «Ամենայն հայոց» տիտղոսով հիշել. «Արաքս»

Այն օրվանից, 1995թ. հունիսի 28, երբ Լիբանանի թեմի առաջնորդ` Արամ արք. Քեշիշյանը ընտրվեց Անթիլիասի գահակալ և մանավանդ նրա` Արամ Ա կաթողիկոսի, Իրան կատարած անդրանիկ հովվապետական այցի (10-24 հունվարի1996թ.) ժամանակվանից, սկսվեց արծարծվել Տանն Կիլիկիո կաթողիկոսին «Ամենայն հայոց» տիտղոսով հիշելու խնդիրը, որը մեծ դժգոհանք առաջացրեց Կիլիկիո կաթողիկոսության ենթակա թեմերի և հատկապես իրանահայության, անգամ ազնիվ դաշնակցականների, մոտ:

Քանի տարի անց, Թեհրանի հայոց թեմի «պատասխանատուները» թեմի բարձրագույն մարմնի` Պատգամավորական ժողովի, գլխից թռչելով, ինքնագլուխ, այդ անթույլատրելի սխալը «օրենք» դարձրեցին իրենց համար, սկզբում` պարսկերեն հայտարարություններում և ապա նաև` եկեղեցու արարողագրքի մեջ, ինչը խիստ քննադատության արժանացավ թերթիս կողմից, ավելի ուշ բողոք առաջացավ նաև Սպահանում և տեղի դաշնակցական պատասխանատուներից Թաթուլ Օհանյանը այդ մասին հանդես եկավ մի հոդվածով, որում բացատրեց, որ «Ամենայն հայոց» տիտղոսը միայն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գահակալին է վերապահված: Դրանից քանի օր անց Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովը քննարկելով հարցը որոշեց` ՍՀԹ եկեղեցիներում «Ամենայն հայոց» տիտղոսով չհիշել Տանն Կիլիկիո կաթողիկոսին և այդ որոշումը գործում էր մինչև վերջերս: Եվ ահա, իր վերջին հովվապետական այցից (7-24 մայիսի 2012թ.) կարճ ժամանակ անց, Անթիլիասի գահակալը հրահանգում է Սպահանի ՀԹ առաջնորդին` Այսուհետ բոլոր եկեղեցական արարողությունների ընթացքում` Արամ Ա կաթողիկոսին «Ամենայն հայոց» տիտղոսվ հիշել:

Ի վերուստ եկած հրամանն այս անգամ տրվում է քահանաներին եկեղեցիներում հայտարարելու և գործադրելու համար և այդպես էլ լինում է: Բայց ո՞վ է տեսել մի երկիր երկու թագավոր ունենա, նույն եկեղեցին` երկու գլուխ:

Իսկ ոնց են սխալն արդարացում.

Մայիսի 22-ին Թեհրանի Հայ համալսարականների ընդհանուր միությունում կազմակերպված հանդիպման ընթացքում Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց.

««Ամենայն հայոց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս», այս արտահայտությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մեջ հինեն ի վեր կգործածվե, Պատարագի մեջ կգործածեն, զանազան տեղեր կգործածեն, որը նշանակում է` Մեծի Տանն Կիլիկիո բոլոր հայերու»:

Բայց միթե՞ այսօր Կիլիկիա անունով հայաբնակ աշխարհագրական տարածք կամ երկիր գոյություն ունի, որի ողջ հայության կամ ամենայն հայոց մասին խոսք բանանք, որ հետո էլ բացատրենք, թե՝ «Ամենայն հայոց Մեծի Տանն Կիլիկիո» նշանակում է «Մեծի Տանն Կիլիկիո բոլոր հայերու»:

Այս հարցը յուրաքանչյուր անգամ երբ Արամ կաթողիկոսը Իրան էր այցելում ինչ-որ կերպ բարձրացվում էր, իսկ այս վերջին այցի ժամանակ այն շատ թեժացավ և անգամ Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քհն. Մելիքյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել և այսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական և հանրային կյանքում»:

1995-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Տանն Կիլիկիո «երկու կաթողիկոսութիւններն ալ համարժէք են եւ հաւասարազօր» հայտաարարելը, 2002 թվի հունվարին Կանադայում անթլիասական հակաթոռ թեմ հաստատելը, Արամ վեհափառին Իրանի պետական այրերի, կառույցների և հասարակայնության մոտ «Ամենայն հայոց կրոնապետ» ներկայացնելը, Թեհրանի թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ընթացքում Վեհին «Ամենայն հայոց» տիտղոսով հիշելը և ահա Սպահանի հայոց թեմին առաքված հրահանգը այդ կապակցությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ յուրաքանչյուր հայորդու մտքում, կամա-ակամա, առաջ է բերում այն հարցը, որ մինչև ո՞ւր են հասնելու Տանն Կիլիկիո սահմանները, արդյոք 1956 թվից սկիզբ առած երկպառակտումը շարունակելով Անթիլիասը ձգտում է վերածվել հակաթոռի՞:

Մեր խոսքն ավարտենք Հայ Եկեղեցու երանելիներից մեկի Տ. Ներսես արք. Մելիք Թանգյանի բառերով.
«Հայոց կաթողիկոսին է յատկացրած «Ամենայն Հայոց» տիտղոսը, Աղթամարի եւ Սսի կաթողիկոսները իբրեւ թեմակալ առաջնորդների շրջան ունեցողներ` կոչւում են «տանն Կիլիկիոյ եւ Աղթամարայ» կաթողիկոսներ»:1

Ասել է թե` «Ամենայն Հայոց» տիտղոսը չի կարելի օգտագործել քմահաճորեն, որքան էլ, որ Տանն Կիլիկիո կաթողիկոսը լինի, կամ լիներ ազնիվ:

1- «Հայոց եկեղեցական իրաւունքը», Ներսես արք. Մելիք-Թանգյան, էջ 810, հրատարակություն՝ ԹՀԹ Քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի:

Հ.Գ. Իրանահայ երեք թեմերի եկեղեցիներում, Ս. Պատարագի ժամանակ, նախապես միայն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գահակալի համար էին օգտագործում «Ամենայն Հայոց» տիտղոսը, իսկ այժմ՝ Անթիլիասի հրամանով, Արամ կաթողիկոսը նաև հիշվում է այդ տիտղոսով, շփոթ ստեղծելով հայ հասարակության մտքում:

Նախկինում`

«Քհնյ. (Բարձրաձայն) Առաւելապէս (Յիշիր) մեր եպիսկոպոսապետին եւ ամենայն Հայոց պատւական հայրապետին` Տէր Տէր ……………. սրբազնագոյն Կաթողիկոսին, եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետին` Տէր Տէր ……….. սրբազնագոյն Կաթողիկոսին. եւ մեր վիճակի բարեխնամ Առաջնորդ Տէր …………… Եպիսկոպոսին (Վարդապետին) երկար օրեր շնորհիր, որոնք ուղիղ քարոզութեամբ սովորեցնում են մեզ Աստուածային խօսքերի ճշմարտութիւնը»:

«Պատարագամատոյց», Թեհրան 1986թ., էջ 41: Հրտ. Տ. Արտակ արք. Մանուկյանի հրամանավ:

Այժմ`

«Քհնյ. Առաւել եւս յիշի՛ր մեր Եպիսկոպոսապետ եւ Ամենայն Հայոց պատւական հայրապետին` Տէր Տէր Գարեգին շնորհազարդ Կաթողիկոսին ու նաեւ մեր Եպիսկոպոսապետ եւ Ամենայն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետ` Տէր Տէր Արամ շնորհազարդ Կաթողիկոսին, Եւ մեր թեմի Առաջնորդ Տէր Սեպուհ Սրբազան Եպիսկոպոսին: Շնորհի՛ր, որ երկար օրեր առաջնորդեն մեզ ուղիղ վարդապետութեամբ»:

«Պատարագամատոյց», Թեհրան 2000թ., էջ 53: Հրտ. Տ. Սեպուհ եպիսկ. Սարգսյանի հրամանավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում