Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՀՀ իշխանություններն ուղղորդվում են ոչ թե ՌԴ իշխանությունների, այլ` ռուսական կրիմինալի կողմից


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Շահեն Պետրոսյանը:


– Պարոն Պետրոսյան, 2008թ. մարտի 1-ին Հայաստանի ժողովուրդն ապստամբեց իշխող ռեժիմի դեմ, տասը զոհ ունեցանք, մինչդեռ մեր երկրում ի տարբերություն Եգիպտոսի, Թունիսի, օրինակ, տեղի չունեցավ իշխանափոխություն: Ըստ Ձեզ, ինչո՞ւ է մեր երկրում հեղափոխությունը մնում սոսկ ցանկություն, իսկ պոտենցիալ հեղափոխություն իրագործողներն էլ ավելի շուտ նախընտրում են արտագաղթել, քան մնալ և իրականացնել հեղափոխությունը:


– Ես կարծում եմ, հիմնական և գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանը կախյալ վիճակում է գտնվում Ռուսաստանից: Եվ քանի դեռ մենք չենք ազատվել ռուսական լծից ու ձեռք չենք բերել անկախություն, մենք չենք կարող իշխանափոխության հարցում հասնել արդյունքի: Եվ այն ամենն, ինչ տեղի ունեցավ արաբական երկրներում, այս դեպքում չի լինի Հայաստանում: Միակ երկիրը, որտեղ տեղի ունեցավ հեղաշրջման նման մի բան, դա Ղրղզստանն է: Բայց Ղրղզստանում էլ Ռուսաստանը մեծ դեր ունեցավ: Ռուսաստանը նախընտրեց Հայաստանում պահել այս ռեժիմը: Եգիպտոսում և Լիբիայում մեծ թվով զոհեր եղան, Թունիսում չեղան, իսկ մեզ մոտ պետք է ազատվենք ռուսական ազդեցությունից, հակառակ դեպքում` իշխանափոխության փորձը ավելի շատ զոհեր կտա: Ես կողմնակից եմ «թավշյա հեղափոխությանը», որը կհանգեցնի փոփոխությունների: Արաբական երկրներում էլ է առկա կլանային տնտեսությունը, բայց ժողովուրդն ընդվզեց: Մեզ մոտ ժողովրդի ապահովված մասը չի ընդվզում, որովհետև կարծում է, որ նա, ով ուզում է հեղափոխություն անել, իր տեղն է ուզում գրավել: «Եղունգ ունես` գլուխդ քորի» ասացվածքով առաջնորդվողի հոգեբանությունը բնորոշ է մեզ, ավելի շուտ` հետսովետական երկրների ժողովուրդներին: Իսկ այս հոգեբանությունից, որը թափանցում է հանրային կյանքի ոլորտներ, տուժում է ե՛ւ գիտությունը, ե՛ւ մշակույթը, ե՛ւ կրթական համակարգը, ե՛ւ տնտեսությունը: Հեռուստատեսությունը մատուցում է միայն մի իրականություն, որից կարող ես այն տպավորությունը ստանալ, որ բոլորն ամեն ինչից գոհ են ու երջանիկ: Դժգոհությունն էլ մարդիկ արտահայտում են իրենց տան պատերի ներսում և ընդդիմության հանրահավաքներին մասնակցելով: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ իբր գաղափարների պակաս կա: Իսկ հիմնական գաղափարն այն է, որ պետք է անցկացնել նորմալ, օրինական ընտրություններ, ապրել և գործել օրենքների համաձայն: Պետք է երաշխավորվեն քաղաքական և քաղաքացիական ազատությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: Եթե մի երկիր, որն իրեն հռչակել է ժողովրդավարական, բայց պահում է քաղբանտարկյալներ, չի տարբերվում Հյուսիսային Կորեայից կամ Իրանից: Մեր երկիրն այսօր ոչ մի բանով չի տարբերվում Սովետմիությունից: Մեր իշխանություններն իրենք են իրենց հռչակել, ինչն էլ բնորոշ է բռնապետական երկրներին: Ցավալին այն է, որ ՀՀ իշխանությունները ուղղորդվում են ոչ թե ռուսական իշխանությունների, այլ` ռուսական կրիմինալի կողմից, որն էլ հնազանդ է իրենց իշխանություններին:


– Դուք խոսում եք Հայաստանի` Ռուսաստանից կախվածության մասին, բայց օրերս նախկին ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքական ռեժիմը կարող է ավելի կոշտ վերջաբան ունենալ, քան Եգիպտոսում էր: «Եթե մենք ժամանակ կորցնենք, եթե հեռևողականորեն չպաշտպանենք մարդու իրավունքները, չձևավորենք արդյունավետ խորհրդարան, որն ընդունակ կլինի վերահսկել գործադիր իշխանությունը, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա ես կարծում եմ` եգիպտական սցենարի հնարավորությունը կսկսի աճել»,- ասել է Գորբաչովը: Ըստ Ձեզ` այսօրվա Ռուսաստանը չի՞ փորձի գնալ մոդեռնացման ճանապարհով և իրականացնել բարեփոխումներ, որոնք էլ կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:


– Լավ կլիներ, իհարկե, որ այդպես լիներ, և Գորբաչովի ասածը դառնար իրականություն: Այնտեղ բոլոր պաշտոնները նշանակովի են, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դարձել է չՈՊՍօռ տցՑպվՏՍ: Ռուսաստանում քարոզվում է հայրենասիրությունը, և դա արվում է դարչնագույնների առաջնորդ Վլ.Պուտինի կողմից: Ռուսաստանն այսօր չունի մարդկային ռեսուրսներ և չի կարողանում պահել իր ահավոր մեծ տարածքը: Եվ Հայաստանի իշխանությունները, հույսները դնելով հյուսիսային «եղբոր» վրա, մեր երկիրը հասցնում են քայքայման: Հայաստանն այսօր չունի գոյատևման որևէ ռեսուրս: Մեր երկիրը տրված է օտար պետությունների մենեջմենթին, իսկ մեր իշխանությունները զբաղված են հարկ հավաքելով:


– Չե՞ք կարծում, որ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործում են որպես շանտաժի միջոց, որպեսզի ստրադասեն և հետին պլան մղեն մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրինական ընտրությունների անցկացման հարցերը:


– Փորձը ցույց տվեց, որ «հանուն Ղարաբաղի» դեռևս 1997 թվականից սկսած հեղաշրջման գործընթացը և շանտաժը, որն ավարտվեց 1998 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով, եղել է այն ուժերի կողմից, որոնք այսօր իշխանության են: Նույն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ժամանակին եղել են ՀՀՇ-ի կարկառուն դեմքերը, չեն ընդունել այդ կուսակցության գաղափարները: Նրանք եղել են ուղղակի պատեհապաշտներ: Այդ հեղաշրջումն արվեց լավ նպատակների համար, սակայն եղավ այն, ինչ եղավ: Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք շանտաժի միջոց չի դիտել Լեռնային Ղարաբաղի հարցը, հակառակ դեպքում` հրաժարական չէր տա: ԼՂ հարցի այն ժամանակվա լուծումը շատ ավելի լավն էր, քան այն, որ պարտադրվում է այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:


– Փետրվարի 18-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլևս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի և թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա: Դուք իրատեսակա՞ն եք համարում, որ Հայաստանում կարող են սկսվել տարերային գործընթացներ:


– Այն ամենն, ինչ տեղի ունեցավ արաբական աշխարհում, միգուցե այդ ալիքը գա հասնի նաև այստեղ: Չմոռանանք, որ մեր հասարակության մեջ կա արմատական տրամադրված մի հատված, որը կարող է շատ արմատական քայլերի դիմել: Իշխանությունները կառչած են իրենց աթոռներից: Եգիպտոսում ձերբակալել են Մոհամեդ Ազեին, որն իրենց ամենախոշոր օլիգարխն էր, Մուբարաքի իշխանությունը սնուցող օլիգարխը: Բնական է, որ մեր իշխանություններն էլ են վախենում, քանի որ այսքան տարի թալանեցին երկիրը:


– Դուք քանիցս հայտարարել եք, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի դեպի Եվրամիություն և իր հարևանների հետ գտնվի անվտանգության նույն համակարգում: Սակայն տարբեր սոցիոլոգիական հարցումներ ցույց են տալիս, որ մեր հասարակության շատ քիչ տոկոսն է վստահում Եվրամիությանը: Չմոռանանք, որ ՀՀ նախագահի կեղծված ընտրությունների ժամանակ, մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հենց եվրոպական կառույցներն իրենց լղոզված դիրքորոշմամբ աջակցություն ցույց տվեցին ՀՀ գործող իշխանությանը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ինտեգրումը:


– Եվրոպական կառույցներն էլ են ինչ-որ իմաստով պահպանողական: Նրանք հաշվի են առնում այն փաստը, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Փառք Աստծո, Վրաստանը դուրս է եկել Ռուսաստանի ազդեցությունից: Մենք չունենք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման: Ես կարծում եմ, որ ոչ թե պետք է թշնամանք քարոզել միմյանց նկատմամբ, այլ` աշխատանք տանել: Վերջիվերջո, Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մնալու են հարևաններ, իսկ Ռուսաստանին սպասվում է այն ճակատագիրը, ինչին արժանացավ Խորհրդային Միությունը: Ռուսաստանում այսօր տիրում է ֆաշիզմը, այնտեղ սպանում են այլազգիներին: Եվ անիմաստ է այդ երկրի հետ հույսեր կապելը: Այն կոմպլեմենտար քաղաքականությունը, որը վարում էին Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը, կեղծիք էր և Հայաստանը հասցրեց կոմպլեմենտար մեկուսացման: Եթե այս տարածաշրջանի երեք երկրների միջև իրականացվեն համատեղ ծրագրեր, ապա ինտեգրումը հնարավոր է: Ես, իհարկե, կասկածում եմ, որ Ադրբեջանը ցանկություն ունենա մտնելու Եվրամիություն, քանի որ նրա ուշքն ու միտքը Թուրքիան է: Մեր շահերից է բխում, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, իսկ Վրաստանը` ՆԱՏՕ-ի: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը երբեք չի կարող ապագա լինել Հայաստանի համար, քանի որ նա շատ վտանգավոր և անկանխատեսելի երկիր է: Իսկ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է ինտեգրվեն նույն անվտանգության համակարգին` Եվրամիությանը, որն էլ կարող է լուծել տարածքային վեճերը: Այդ դեպքում արդեն էական չի լինի, թե տվյալ տարածքը ում վերահսկողության տակ կգտնվի, քանի որ կերաշխավորվի այնտեղ բնակվողի անվտանգությունը: 1991թ.` Սովետմիությունում ապրած ժողովուրդն ինչպե՞ս գնաց և քվեարկեց անկախության օգտին: Ես հավատում եմ, որ կրկին գալու է այդ օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում