McLaren թիմի ղեկավար Մարտին Ուիտշմարը վստահ է, որ ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը մոտ ժամանակներս կերկարաձգի իր գործող համաձայնագրի ժամկետը:
«Մի քանի անգամ խոսել եմ Լյուիսի հետ, և նա նշել է, որ չի պատրաստվում լքել մեր թիմը: Իսկ եթե դա այդպես է, ապա համաձայնագրի ժամկետը կերկարաձգվի թղթաբանական բոլոր խնդիրները պարզելուց հետո: Չեմ կարծում, որ անհանգստանալու կարիք կա»,- Ուիտշմարի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը: