Խորեն Գևորը մենամարտ կանցկացնի ռուսաստանցի Մաքսիմ Վլասովի հետ:
Սեպտեմբերի 8-ին Կլիչկոն ու Չարը գերծանրքաշային բռնցքամարտի շրջանակներում հանդիպում են ունենալու: Բռնցքամարտի՝ այդ օրը կայանալիք մի քանի մենամարտերից մեկն էլ Խորեն Գևոր – Մաքսիմ Վլասով մենամարտն է:
Այսպիսով՝ Խորեն Գևոր – Մաքսիմ Վլասով հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին Մոսկվայում:
Խորեն Գևոր. Կենսագրություն.
Ծնվել է 1980 թվականի մարտի 16-ին: Իսկական ազգանունը՝ Ավետիսյան:
Հասակը՝ 174 սմ:
Սկսել է զբաղվել բռնցքամարտով տասներկու տարեկան հասակից: Սիրողական բռնցքամարտում անցկացրել է 75 հանդիպում՝ տանելով 72 հաղթանակ: Վեց անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն: Հետո տեղափոխվել է Գերմանիա: Առաջին հանդիպումը՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, անցկացրել է 2000 թվականի հոկտեմբերի 1-ին՝ հենց առաջին ռաունդում պարտության մատնելով սլովակ Զդենեկ Զուբկոյին:
Որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ նա անցկացրել է 40 հանդիպում, որոնցից 32-ը ավարտել է հաղթանակով, իսկ դրանցից 17-ը՝ նոկաուտով: Պարտություն է կրել ութ անգամ:
Չորս անգամ պայքարել է Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար, բայց պարտություն է կրել:
Սա իր առաջին մենամարտը կլինի Ռուսաստանում: