Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, կնպաստի համաշխարհային տնտեսության զարգացմանն ու երկկողմանի գործնական հարաբերությունների ամրապնդմանը: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Կոիտիրո Գեմբայի հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ Տոկիոն աջակցել է կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանը:
«Ճապոնիան ակնկալում է, որ դա կամրապնդի առևտրային բազմակողմանի հարաբերություններն ու ներդրում կլինի համաշխարհային տնտեսության զարգացման գործում: Ճապոնիան հուսով է` իր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ հետագայում ևս կզարգանան ՌԴ-ում առևտրային ու ներդրումային կլիմայի լավացման ֆոնի վրա»,- ըստ ITAR-TASS-ի՝ նշված է փաստաթղթում: