Golden Boy Promotions-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Շեֆերը հայտարարեց, որ կուբացի Էրիսլանդի Լարան (17-1-1) և անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (32-0-0) պայմանագիր են ստորագրել։
Մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում, իսկ այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա իր ուժերը չափել առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ։
Ավելի վաղ Վանեսը հրաժարվել էր մենամարտել Լարայի հետ և ցանկանում էր անմիջապես հանդիպել Ալվարեսին։