«Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդ Հայնց-Հարալդ Ֆրենցենը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում վերադառնալ «Ֆորմուլա-1» նույնիսկ այն բանից հետո, երբ «Մերսեդես»-ի կազմում ընդգրկվելով՝ վերադարձավ Միախայել Շումախերը:
«Ես չեմ պատրաստվում վերադառնալ «Ֆորմուլա-1»: Նախ՝ այն պատճառով, որովհետև արդեն 45 տարեկան եմ, երկրորդը՝ քանի որ Շումախերն արդեն ցուցադրեց այն, ինչ կարող են անել վետերանները, իսկ նրանք պահանջարկ չունեն ժամանակակից «Ֆորմուլա-1»-ում»,- Motorsport Aktuell-ը մեջբերում է Ֆրենցենի խոսքերը:
Նշենք, որ Շումախերն ու Ֆրենցենը գործընկերներ են եղել «Ֆորմուլա-1»-ում՝ «Մերսեդես»-ի կազմում: