2010թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մեռելածնության 633 դեպք` 2009թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 613 դեպքի համեմատ, իսկ մեռելածնության գործակիցը, 1000 կենդանի եւ մեռած ծնվածների հաշվով, կազմել է 18.9 պրոմիլ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 18.8 պրոմիլի համեմատ: Իսկ 2010թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է մահացության 20793 դեպք: 2009թ` 20588 մահացություն: Այսինքն` համապատասխան ժամանակաշրջանի համեմատ` մահվան դեպքերը աճել են 1.0 տոկոսով: Մահացության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով հունվար-սեպտեմբերին կազմել է 8.5 տոկոս` պահպանելով 2009թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված մահացության մակարդակը: