2011 թվականի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա Թբիլիսիում մայիսի 6-19-ը,- հաղորդում է եվրոպական շախմատային միության պաշտոնական կայքը (ECU):
Մրցաշարը կազմակերպելու հայտ էին ներկայացրել երեք երկրներ` Իտալիան, Վրաստանը և Թուրքիան, իտալական կողմը հետագայում չպաշտպանեց իր հայտն, ու ընտրությունը պետք է կատարվեր Թբիլիսի և Գազիենտեպ քաղքների միջև: Այսպիսով, ECU-ն որոշել է, որ 110 հազար եվրո մրցանակային ֆոնդ ունեցող Եվրոպայի առաջնությունը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: