Ինչպես հայտնում է RBC-ն, Բուենոս Այրեսը դժգոհ է ցիտրուսների և մսամթերքի արտահանման ժամանակ ամերիկյան իշխանությունների թույլ տված սխալներից:
Երկրի արտգործնախարարության հայտարարության համաձայն` ցիտրուսային մրգերի, մասնավորապես կիտրոնների արտահանումը դե ֆակտո ԱՄՆ-ի կողմից սահմանափակվել էր 2001-ից: Իսկ մսամթերքի մատակարարումը ԱՄՆ բախվում է «չարդարացված ուշացումների» հետ:
Փորձագետների կարծիքով` Արգենտինայի բողոքը ԱՀԿ-ին Բուենոս Այրեսի պատասխան քայլն է ԵՄ-ի, Ճապոնիայի ու ԱՄՆ-ի բողոքին, որոնք լատինամերիկյան երկրին մեղադրում են ներմուծման ժամանակ խնդիրներ հարուցելու մեջ:
Մարտի վերջին ԵՄ-ի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի ու ևս 10 պետություններ հրապարակել էին հայտարարություն, որտեղ արգենտինական իշխանությունների նոր քաղաքականությունը բնորոշել էին որպես «ԱՀԿ-ի անդամ-պետությանը չհամապատասխանող»: