Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Կոպենհագեն»-ի հետ խաղի նախօրեին հայտարարել է, որ իր թիմն ամեն ինչ կանի գլխավոր մրցանակը նվաճելու համար:
«Չափազանց բարդ է անընդհատ բարձունքի վրա մնալը, բայց իմ խաղացողները միշտ աչքի են ընկնում անհավանական կամային հատկանիշներով, և ես երբեք չեմ բողոքել նրանցից: Յուրաքանչյուր մրցաշրջանում «Չելսի»-ի գերխնդիրը Չեմպիոնների լիգան հաղթելն է, այս մրցաշրջանում` առավել ևս: Մեր նպատակն է տիրանալ այս գավաթին և Անգլիայի առաջնությունն ավարտել առաջին քառյակում: Գիտակցում եմ, որ հեշտ չի լինելու, բայց մենք պետք է նպատակասլաց լինենք և անենք մեզնից կախված ամեն ինչ»,- հայտարարել է Անչելոտտին The Sun պարբերականին տված հարցազրույցում: