Օստինի քաղաքային խորհուրդը մինչ այժմ չի լուծել ԱՄՆ-ի Գրան-պրիի կազմակերպիչներին` նահանգի բյուջեից 30 մլն դոլար տրամադրելու հարցը:
Autoweek-ի տեղեկությունների համաձայն` ոչ մի երաշխիք չկա, որ գումարը կփոխանցվի ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք «Ֆորմուլա-1»-ի առաջին ավտոարշավից հետո: Եթե Գրան-պրիի ֆինանսավորումը հաստատվի, ապա «Ֆորմուլա-1»-ի հետ պայմանագրի գործող ժամկետներում նահանգը պետք է վճարի 250 մլն ԱՄՆ դոլար:
«Մենք աշխատել ենք տեղի կազմակերպչական կոմիտեի հետ, որպեսզի կարողանանք ձեռք բերել այս միջազգային մրցաշարն անցկացնելու իրավունք: Գրան-պրին կարող է հուրյուր միլիոնավոր դոլարների շահույթ բերել Տեխասի բյուջեին, հազարավոր աշխատեղեր ստեղծել նահանգում: Բացի այդ՝ ավտոարշավը դրական ազդեցություն կունենա հասարակության վրա: Այնպես որ, անհամբեր սպասում ենք ԱՄՆ-ի առաջին Գրան-պրիին»,- հայտարարել է Սթիվ Սեկսթոնը: