Այսօր կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի Twitter միկրոբլոգների անձնական էջում հայտնվել է մի գրառում, որում Գիֆորդսը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորում է իր ամուսնուն և նրա երկվորյակ եղբորը, որոնք երկուսն էլ ԱՄՆ-ում հայտնի տիեզերագնացներ են: Այս գրառումը հաստատում է, որ Գիֆորդսի վերականգնումը բավականին հաջող է ընթանում:
Հունվարի 19-ին ահաբեկչի կողմից հարձակման ենթարկվելուց հետո կոնգրեսականը գտնվում էր շատ ծանր վիճակում, բայց երևում է, բավականին արագ է վերականգնվում: Սակայն Գիֆորդսին մոտ կանգնած մարդիկ նշում են, որ Facebook-ում և Twitter-ում Գիֆորդսն ինքնուրույն չի անում այդ գրառումները, այլ մեկի օգնությամբ: