Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին եւ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականությունը եւ անվտանգության միջավայրը: Ս.Օհանյանը կարևորել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես` խաղաղապահության մեջ ստանալու ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Հայաստանում Ավստրիայի դեսպան Մ.Պոստլինը, կարեւորելով հայ-ավստրիական ռազմական համագործակցությունը եւ պաշտպանական հարցերի շուրջ բաց ու թափանցիկ քննարկումները, նշել է, որ Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին: