Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ոչ մի մեդալ Բուլղարիայից

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ից տեղեկանում են, որ Հայաստանի բռնցքամարտիկները չկարողացան մեդալ նվաճել բուլղարական Պազարջիկ քաղաքում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում:

Հայաստանի 6 բռնցքամարտիկներից 2-ը՝ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը և 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը, տոնեցին երկուական հաղթանակ, բայց անգլիացի և կուբացի մրցակիցների հետ երրորդ մրցամարտերում նրանց հաշվին, ըստ ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի, անարդար պարտություն գրանցվեց հավասար մրցապայքարում:

Նշենք, որ հատկապես ցավալի պարտություն է կրել 64 կգ քաշային Վոլոդիա Հայրապետյանը, ով քառորդ եզրափակիչում զիջել է ադրբեջանցի Թամերլան Աբդուլլաևին:

Ռ. Մեհրաբյանն ասել է, որ այս մրցաշարին մասնակցելու հիմնական նպատակը շատ մրցամարտեր անցկացնելն էր` նախապատրաստվելով հունիսի 4-13-ին Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, բայց մրցավարությունը բացահայտ կողմնակալ էր. արդեն առաջին մրցամարտերում սուբյեկտիվ վիճակահանության արդյունքում միմյանց հետ մրցեցին հիմնական ֆավորիտները՝ Ռուսաստանի, Կուբայի, Ուկրաինայի, Հայաստանի մարզիկները: Դրա արդյունքում Հայաստանի մարզիկները նույնպես տուժեցին:

Մեհրաբյանը նշել է նաև, որ մարտի 21-27-ին Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայի Ուստ նադ Լաբեմ քաղաքում կայանալիք ևս մեկ միջազգային մրցաշարի: Թիմի մարզիչները շարունակելու են սուր մրցակցություն պահպանել ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում, որպեսզի միայն լավագույն բռնցքամարտիկը տեղ զբաղեցնի ազգային հավաքականում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում