Իսպանիան այսօր տեղաբաշխել է 4.51 մլրդ եվրոյի պարտքային պարտավորությունները ցածր տոկոսադրույքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարարությունը:
12-ամսյա մարման ժամկետով արժեթղթերը, մասնավորապես` 3,53 մլրդ եվրոն, տրվել են 3,07 տոկոսով (ավելի վաղ` 3,918 տոկոս):
18-ամսյա մարման ժամկետով պարտատոմսերը տեղաբաշխվել են 980 մլն եվրոյի չափով` 3,335 տոկոսով (ավելի վաղ` 4,242 տոկոս): Ժամկետը գերազանցել է 10,5 մլրդ եվրոն:
Թողարկումը տեղի է ունեցել իսպանական պարտքային պարտավորությունների ռիսկի աստիճանի` մինչև 470 կետ նվազեցման պայմաններում: