Ինչպես փոխանցում է Ianyanmag պարբերականը, Լոս Անջելեսում տեղի է ունեցել բողոքի երթ` նվիրված Հայաստանում ընտանեկան բռնության անթույլատրելիությանը: Բողոքի ելած մի քանի տասնյակ մարդիկ երթ են կազմակերպել ի հիշատակ հունվարի վերջին ընտանեկան խնդիրների պատճառով սպանված Զարուհի Պետրոսյանի, որի գործը մեծ աղմուկ էր առաջացրել նաև Հայաստանում: ՀՅԴ մարդու իրավունքների միացյալ խորհուրդը, կազմակերպելով այս միջոցառումը, փորձել է բարձրաձայնել հայկական ընտանիքներում բռնությունների անթույլատրելիությունը: