Եվրամիության երկրները հապճեպ սկսել են համալրել հում նավթի ու վառելիքի իրենց պահուստները, որպեսզի համապատասխանեն ԵՄ նոր պահանջներին այն հաղորդագրությունների հիման վրա, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին: Այս մասին հայտնել է EUractiv ինտերնետ-պորտալը:
Տեղեկությունների համաձայն` բելգիական և հոլանդական գործակալությունները` Apetra ու Сova, որոնք պատասխանատու են իրենց երկրների նավթային պաշարների համար, տենդեր են հայտարարել ընդհանուր առմամբ 250 հազար տոննա դիզելային վառելիքի ու բենզինի` սեպտեմբեր հոկտեմբեր ամսվա մատակարարման համար:
Ֆրանսիական SAGESS գործակալությունը, իր հերթին, գնել է 267 հազար բարել դիզելային վառելիք ու անցկացրել է տենդեր`300 հազար տոննա հում նավթի ձեռքբերման նպատակով:
Համաձայն ԵՄ-ի 2009 թ. ընդունված հրահանգի` ԵՄ 27 անդամ պետությունների նավթի պահուստները չպետք է ընկնեն «90 օրվա ներմուծումման ցածր մակարդակից»:
Ընդ որում` ԵՄ անդամներին հանձնարարված է իրենց նավթային պահուստների մեկ երրորդը պահել նավթամթերքի տեսքով: Հրահանգը սահմանում է նաև ռազմավարական պահուստները էներգետիկ ճգնաժամային իրավիճակում օգտագործելու կանոնները: