Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Մոսկվան կհավատա՞ հայ-թուրքական «արցունքներին»

Փետրվարի 20-ին ռուսաստանյան Regnum գործակալությունը, հղում կատարելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին, հայտնեց, թե հաջորդ ամիս Մոսկվայում կայանալու է հայ և թուրք դիվանագետների հանդիպում, և որ այդ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել վերջերս Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆիրուդին Սինիրլիօղլուի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ:

Աղբյուրը տեղեկացրել էր, որ թուրքական կողմին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար բավարար կլինի նույնիսկ «Ադրբեջանի գրավյալ որոշ տարածքների» ազատումը, ինչի շուրջ վերջերս Երևան այցելած ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը բանակցություններ է վարել հայկական կողմի հետ, իսկ առաջիկայում նույն նպատակով Հայաստան է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը: Իհարկե, այս տեղեկատվությունը դեռևս հաստատվելու կարոտ է, և մոտ ապագայում դրա հավաստի լինել-չլինելը դեռ կպարզվի: Սակայն այն փաստը, որ վերջին ամիսներին պաշտոնական Բաքվի բավական կամակոր կեցվածքի պայմաններում, այնուամենայնիվ, մարտի 5-ին Սոչիում կկազմակերպվի Սարգսյան-Ալիև հերթական հանդիպում, վկայում է ինչ-որ նուրբ իրավիճակի մասին:

Նախ սկսենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից: Հստակ է, որ այս հարցը այնքան է սերտաճած ԼՂ խնդրի հետ, որ որևէ մեկը այսօր չի կասկածում, որ առանց ԼՂ խնդրի հանգուցալուծման հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Հետևաբար` այս իրավիճակում ի՞նչ հույսեր արթնացան Կրեմլում, երբ Ս.Սարգսյանն ի լուր աշխարհի դժգոհեց, որ Անկարան այս հարցը կապում է հայ-թուրքական կարգավորման հետ… Անշուշտ, այս հարցադրմանը որպես պատասխան կարող է ծառայել Գ.Կարասինի վերջերս Երևան կատարած այցը և խորհրդարանական ուժերի հետ հանդիպումը: Այս հանդիպման ավարտին խորհրդարանականները հայտարարել էին, որ Կարասինին հիմնականում հետաքրքրել են հայ-ռուսական հարաբերությունների, ԼՂ խնդրի, ներքաղաքական կյանքի վերաբերյալ խորհրդարանականների տեսակետները, ինչպես նաև` հայ-թուրքական հարաբերությունների հարցը:
Երեկ զրուցեցինք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ, ում խնդրեցինք պատմել, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցը ի՞նչ տեղ է զբաղեցրել իրենց հետ Կարասինի հանդիպմանը և արդյո՞ք նրա հետ հանդիպումից կարելի էր բխեցնել, որ ռուս պաշտոնյան հայ-թուրքական կարգավորման գործընթացում որոշակի շահագրգռություն է հանդես բերում, ավելին` որ Մոսկվան հայ և թուրք դիվանագետների հանդիպման նպատակ է հետապնդում: Ս.Սաֆարյանը նշեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ որևէ նախաձեռնության ակնարկ անգամ Կարասինը չի արել, նա նման խնդիր չի ներկայացրել, այդ թեմայով ազդանշան չի տվել: «Մենք ասացինք, որ գործընթացն ի սկզբանե համարել ենք մեռելածին, որովհետև Թուրքիան չի վերանայել իր քաղաքականությունը հայկական հարցի և Հայաստան պետության նկատմամբ, հետևաբար այս գործընթացը թե՛ մեթոդոլոգիապես, թե՛ առարկայորեն չի կարող պտուղ տալ, և հետևաբար մեզ համար դա մահացած հարց է: Իբրև թե եռակողմ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ այդ տեղեկությունների առումով պետք է ասեմ, որ նա ավելի բազմակողմ դիրքորոշումներ ճշգրտելու մեր առաջարկին պատասխանեց, որ տվյալ պարագայում ինքը ավելի է կարևորում երկկողմ կտրվածքով հանդիպումները, հետևաբար ես կարող եմ ենթադրել, որ եռակողմ ֆորմատով` հայ-ռուս-թուրքական, այսպես ասած` խորհրդարանական ձևաչափը դուրս էր տվյալ պահին պարոն Կարասինի դիրքորոշումների շրջանակից: Մինչև այդ տեղեկությունը չճշտվի` դժվար է որևէ բան ասել, բայց ես տպավորությունը չունեմ, որ Կարասինը «Ժառանգության» հետ հանդիպման էր եկել հայ-թուրքական կարգավորման հարցով որևէ ուղերձ փոխանցելու: Կարասինի միակ ցանկությունն այն էր, որ պետք է անընդհատ կապի մեջ լինել և ակտիվացնել խորհրդարանականների հետ հանդիպումները»:

Անշուշտ, կարելի է այս պարագայում մտածել, թե ռուսաստանցի պաշտոնյային կարող էին առայժմ հետաքրքրել հայ խորհրդարանականների դիրքորոշումները, և այս դեպքում պետք է հասկանալ, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որքանով կարող է պետք լինել Կրեմլին: Այստեղ թերևս պատասխանը այդքան էլ բարդ չէ` նույնիսկ ապագա չունեցող գործընթացի առաջնորդ լինելը PR տեսանկյունից ՌԴ համար շահեկան է: Նույնիսկ հայ-թուրքական անհույս կարգավորման դեպքում միջազգային ողջ հանրության կողմից Կրեմլի հետ հաշվի նստելու փորձերը, թերևս, ՌԴ իշխանությունների համար գրավիչ գաղափար է: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ երբևէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության դեպքում ՌԴ-ն` որպես ՀՀ ռազմավարական գործընկեր, առաջին շահողներից է լինելու` Հայաստանի երկաթգծի և էներգակիրների նկատմամբ ունեցած իր ազդեցության մակարդակով, և հետևաբար ռուսները ավելի հեռուն գնացող ծրագրեր ունեն հետևյալ տրամաբանության շրջանակներում` եթե Վաշինգտոնի մոտ ոչինչ չստացվեց, ինչու չփորձել կրկին և շահել հայ-թուրքական կարգավորման պտուղներից…

Նկատենք նաև, որ փետրվարի 23-24-ին Ջ.Ստեյնբերգի այցից մեկ օր անց` փետրվարի 25-ին, Ս.Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, այսինքն` Սոչիի հանդիպումից առաջ կկայանա Ս.Սարգսյանի այդքան փայփայած այցը ՌԴ, որի մասին նա ակնարկեց հունվարի վերջին ռուսական «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում և հույս ուներ, թե` «երկու շաբաթից» կայցելի… Իհարկե, կարևոր է նաև այն փաստը, որ պաշտոնական Վաշինգտոնը տարածաշրջան է գործուղում Ջ.Ստեյնբերգին, բայց նրա պարագայում էլ պետք է հիշեցնել, որ նա այն պաշտոնյան է, որը որևէ արդյունք չի արձանագրել ո՛չ ԼՂ խնդրում, ո՛չ հայ-թուրքական կարգավորման գործընթացում, թեև իր նախորդ երկու այցերի ժամանակ, մեկը` 2010-ի փետրվարին, մյուսը` 2009-ի հուլիսին, խոսում էր առաջընթացների ակնկալիքների մասին:

«Ժամանակ»-ը երեկ ԱԳՆ-ից փորձեց պարզաբանում ստանալ Regnum-ի տեղեկության կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանեց. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա` անկախ ձևաչափից: Կան ստորագրված արձանագրություններ, որոնք պետք է վավերացնել և իրականացնել առանց նախապայմանների: Սա է միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումը»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում