Անչափահաս մարմնավաճառ Քարիմա Էլ Մարութը, ով ավելի հայտնի է Ռուբի կեղծանունով, այժմ էլ հայտարել է, որ մեկ տարի առաջ քնել է համաշխարհային ֆուտբոլի աստղ Ռոնալդուի հետ: Հիշեցնենք, որ Ռուբին մի քանի ամիս առաջ էլ պնդում էր, թե սեռական կապի մեջ է եղել «Միլան»-ի սեփականատեր, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ:
Երիտասարդ մարմնավաճառի խոսքերով, ինքը պորտուգալացու հետ ծանոթացել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին` անգամ չիմանալով, որ իր դիմացինը աշխարհահռչակ ֆուտբոլիստ է:
«Այն ժամանակ մենք ծանոթացանք և հեռախոսահամարներ փոխանակեցինք, իսկ մի քանի օր անց ես հասկացա, որ նա շատ հայտնի է. ռեստորանում բազմաթիվ մարդիք նրանից ստորագրություն էին խնդրում», – Daily Mail պարբերականին պատմել է Ռուբին:
Էլ Մարութի պնդմամբ, ընթիքից հետո ինքն ու Ռոնալդուն գնացել են հյուրանոց, որտեղ և սեքսով են զբաղվել, այնինչ ֆուտբոլիստը լրջորեն վիրավորել է նրան. «Երբ ես արթնացա Ռոնալդուն արդեն գնացել էր և մի երկտող էր թողել սեղանին, որում գրված էր. «Շնորհակալություն ամենի համար, քո պայուսակում 4 հազար եվրո կա»»: