ՈւԵՖԱ-ն որոշեց 4 խաղով որակազրկել «Միլան»-ի կիսապաշտպան Ջեննարո Գատտուզոյին: Հիշեցնենք, որ իտալացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Տոտենհեմ»-ի հետ առաջին խաղում հարվածել էր լոնդոնցիների մարզիչներից մեկին` Ջո Ջորդանին: Գատտուզոյի պնդմամբ, բրիտանացին շոտլանդերենով հայհոյել էր իրեն:
АР-ի հաղորդմամբ, Գատտուզոն ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել է 4 խաղով, այդ թվում` բաց կթողնի նաև «Տոտենհեմ»-ի հետ կայանալիք պատասխան հանդիպումը: