Սերբիայի Ուժիցե քաղաքից ոչ հեռու գտնվող Տարա լեռնային զանգվածում ավտոարշավորդը մրցման ժամանակ վրաերթի է ենթարկել երկրպագուներին: Բոսնիացի ավտոարշավորդ Բրանիմիր Սիմիչը կորցրել է ղեկի կառավարումը, երբ մինչև վերջնագիծն ընդամենը 500 մ էր մնացել:
Դրագիշա Յակովլեվիչը և 30-ամյա Նիկոլա Տրիշինը տեղում մահացել են, իսկ 27-ամյա Յոանա Տրշիչը մահացել է մի քանի ժամ անց` Ուժիցեի հիվանդանոցում: Ծանր վնասվածքներ են ստացել 17-ամյա Ստեֆան Յակովլեվիչը և Ելենա Ռակովիչ-Ռադիվոյեվիչը:
Համանման ողբերգություն է տեղի ունեցել նաև փետրվարին` Խարկովում: Ավտոարշավորդը վրաերթի է ենթարկել 2 աղջիկների: Նրանցից մեկը մահացել է: