Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի այցից հետո որոշում կայացվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամանակահատվածը երկարացնելու վերաբերյալ:
ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում այդ իրադարձությունների հաջորդականությունը չպայմանավորեց միայն այն հանգամանքով, որ Ռուսաստանն է շահագրգռված Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման երկարաձգումով: Ըստ Կարապետյանի` այստեղ կա էֆեկտիվության և կլանայնության խնդիր:
«Չկա Ռուսաստան և Ամերիկա, կան կլաններ: Ինչ-որ կլան հասկանում է, որ Գորիկ Հակոբյանը դեռ էֆեկտիվ է աշխատում, և որպեսզի դա չփչանա, մարմինը չփլուզվի, իր ենթակայության տակ գտնվող իշխանությանը հրահանգում է այդ մարդուն թողնել իր պաշտոնում»,- կարծիք հայտնեց Կարապետյանը և հավելեց. «Միգուցե Կարասինը խոսք տանող-բերողն է, բայց որոշումը կայացնում է կլանը»:
Արամ Կարապետյանը նաև խորհուրդ տվեց չմոռանալ, որ այս երկրում Հոկտեմբերի 27 է եղել: