«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի անձի շահերի պաշտպանության խմբի կամավորները Իջևանի թիվ 5 դպրոցում նշեցին բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը:
Այստեղ հավաքված քաղաքի միջնակարգ դպրոցների աշակերտները իրենց մտքերն էին կիսում բարության շուրջ: Զարմանալի է, բայց ամեն մեկն էլ մի բարի գործ արել էր. պատմելով իրենց կատարած բարի գործի մասին` բարի խոսքեր էին գրում սրտաձև թղթերին ու փակցնում Բարության ծառին:
Հետո կամավորները շրջեցին Իջևանի փողոցներով, բացիկներ, կոնֆետներ և ծաղիկներ բաժանեցին մարդկանց: Անցորդները զարմանում էին, բայց հաճույքով վերցնում էին նվերները:
«Այ աղջիկ ջան, բաժանելով բարի չեն դառնա, պիտի սրտում լինի, կարաս էդ ամեն ինչը մտցրու մարդկանց սրտի ու հոգու մեջ»,-նկատեց երկարամյա մանկավարժ, 67-ամյա տիկին Նվարդը:
Իջևանի չորս մանկապարտեզներին էլ նրանք խաղալիքներ և մուլտֆիլմերի խտասկավառակներ նվիրեցին: