Thursday, 28 03 2024
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»

Նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է

Կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ակնհայտ է` դատելով դրա բովանդակությունից, որ Հայաստանում այլևս խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, և իշխանությունները հայտարարում են միանգամից նախագահական ընտրությունների մասին:

Կոալիցիոն հուշագրով Հայաստանում տրվել է նախագահական ընտրությունների մեկնարկը: Այլ բան դժվար է եզրակացնել` ելնելով կոալիցիոն նոր հուշագրից: Դրանում հայտարարվում է, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում միմյանց դեմ չեն պայքարում, միմյանց հանդեպ ուժերի հարաբերակցությունը չեն խախտում, իսկ նախագահական ընտրություններում էլ Սերժ Սարգսյանին են սատարում միասնաբար:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ կոալիցիոն եռյակը, սահմանելով խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության բովանդակությունը, բայց որևէ կերպ չորոշակիացնելով խորհրդարանական ընտրություններում իր մասնակցության ձևաչափը, արդեն իսկ որոշում է նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը` միասնական թեկնածու` ի դեմս Սերժ Սարգսյանի:

Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները` լինեն արտահերթ, թե հերթական, կամ վերածվում են ձևական արարողության, կամ էլ հենց խորհրդարանական ընտրություններն են ինքնին դիտվում որպես նախագահական ընտրություններ: Համենայնդեպս, Հայաստանի ընդդիմությունը, թերևս, հենց այսպես, այդ տրամաբանությամբ պետք է մոտենա առկա իրավիճակին:

Այլ կերպ ասած` հայաստանյան իշխող կոալիցիան իր նոր հուշագրով, ըստ դրանում առկա հանրահայտ բովանդակության, քաղաքական օրակարգից հանել է խորհրդարանական ընտրություններ հասկացությունը, հետևաբար ընդդիմության համար էլ այլևս այդպիսի հասկացություն գոյություն ունենալ չի կարող:

Այսինքն` ընդդիմությունը կամ խորհրդարանական ընտրություններին գնում է որպես նախագահական ընտրություններ, այդպիսով, ըստ էության, վերցնելով իշխանության նետած ձեռնոցն ու հասարակությանը պատրաստելով հենց նման զարգացումների և ներշնչելով նման տրամադրություններ, կամ էլ խորհրդարանական ընտրությունները պետք է բաց թողնել և սպասել նախագահական ընտրություններին` այդ ընթացքում, բնականաբար, շարունակելով պայքարը և ամեն ինչ անելով արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու համար:

Որևէ այլ տրամաբանությամբ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, հավասարազոր է գիտակցված պարտության և հասարակությանը գիտակցված հուսահատության հասցնելու:

Հայ ազգային կոնգրեսն ու նրանից բացի նաև բոլոր այն ուժերը, ովքեր նույնպես անկեղծ են առողջ քաղաքականության ջատագովը լինելու, Հայաստանում փոփոխությունների ներուժ պարունակող գործընթացի ազնիվ մասնակիցը լինելու մասին իրենց հայտարարություններում, պարտավոր են արդեն գործել հենց այդ տրամաբանության շրջանակում և իրադարձություններին հետևել ու արձագանքել հենց այդ պրիզմայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում