Գերծանրքաշային բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, որ ինքը պատրաստ է մրցահարթակ դուրս գալ` պայքարելու Վիտալի ու Վլադիմիր Կլիչկո եղբայրների հետ:
«Տարիքն ուղղակի սովորական թիվ է: Այնպես որ, Կլիչկո եղբայրները հնարավորություն ունեն անցկացնելու իրենց կարիերայի ամենալավ բռնցքամարտն ինձ հետ: Նրանք ասում են, որ հարգում են ինձ ու չեն ուզում մենամարտել ինձ հետ, իսկ ես ասում եմ, որ ցանկանում եմ բռնցքամարտել նրանց հետ: Ես մենամարտել եմ նաև Ջորջ Ֆորմանի ու Լարի Հոլմսի հետ, որոնք նույնպես հարգանքի են արժանի»,- ասել է Հոլիֆիլդը: