2011թ. հունվարին ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 104 հազար դրամ: Այս մասին ասվում է ԱՎԾ այսօրվա հրապարակման մեջ:
Ըստ այդմ` 2010թ. դեկտեմբերի համեմատ անվանական միջին աշխատավարձը նվազել է 23.9%-ով:
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ամեն տարվա դեկտեմբերի վերջին հիմնականում պետական հիմնարկներում պարգևավճարներ են տրվում, որը համարվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոց (ԱՎՈՒՄ) և ներառվում միջին ամսական աշխատավարձի հաշվարկի մեջ: