Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր հայտարարել էր, թե լավ կլիներ, եթե ընդդիմությունն էլ օրինակ վերցներ իշխանություններից և համախմբվեր մեկ միասնական դաշտում: Իսկ որպես լուրջ ընդդիմություն` նա նշել էր Հայ ազգային կոնգրեսին, Դաշնակցությանն ու «Ժառանգությանը»:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Խ.Գալստյանի հայտարարություններին, ասաց. «Ընդդիմությունը վաղուց միավորված է: Սա աննախադեպ միավորում է, որը գոյություն չունի ետխորհրդային որևէ երկրի տարածքում:
Իհարկե, բոլոր կուսակցությունների միավորում հնարավոր չէ, բայց եթե կուսակցությունների մեծ մասը միավորված են, գործը կարելի է համարել կատարված: Սակայն սա չի նշանակում, որ մյուս քաղաքական ուժերի համար Կոնգրեսը բաց չէ»:









































