Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Pussy Riot-ի դատավճիռը տեղավորվում է ընտրություններից հետո «գամերը քաշելու» ընդհանուր համատեքստում. HRW

Pussy Riot պանկ խմբի երեք մասնակիցների նկատմամբ դատավճիռը ոչ կոռեկտ է ու չափազանց խիստ: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Իրավապաշտպաններն ընդգծել են, որ աղջիկները պետք է ազատ արձակվեն:

«Pussy Riot-ի գործով մեղադրանքն ու դատավճիռը փաստերի խեղաթյուրում է թե՛ ապացույցների առումով, թե՛ օրենքի տեսանկյունից: Այդ աղջիկներին ի սկզբանե չէր կարելի ենթարկել քրեական պատասխանատվության ատելության հողի վրա, ու նրանց պետք է անհապաղ ազատել»,- ընդգծել է Human Rights Watch-ի` Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Փորձագետը ակնհայտ է համարել այն փաստը, որ Pussy Riot-ի աղջիկների նպատակը քաղաքական ելույթն էր: Նա ընդունել է, որ ոմանք այդ ելույթի ձևը կարող էին վիրավորական համարել: «Սակայն սադրիչ քաղաքական հայտարարությունների ու ատելության հողի վրա հանցագործությունների միջև հսկայական բաց կա»,- ընդգծել է Ուիլյամսոնը:

HRW-ում կարծում են, որ պետք է ապահովել հավասարակշռությունը ազատ խոսքի ու քաղաքական հայացքների միջև ու ապահովել այլ անձերի անվտանգությունը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ռուսական իշխանությունները բավականին այլընտրանքային եղանակներ ունեին Pussy Riot-ին ադմինիստրատիվ եղանակով պատասխանատվության ենթարկելու համար:

Human Rights Watch-ի մասնագետները նկատել են, որ Pussy Riot-ի դատավճիռն ամբողջությամբ տեղավորվում է մարտյան նախագահական ընտրություններից հետո «գամերը քաշելու» տրամաբանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում