Ջորջիա նահանգի մարզական կոմիտեն որոշում է կայացրել օգոստոսի 4-ին IBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար Գրեյդի Բրյուերի և Գիորբիս Բարտելեմի միջև կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Այդ մենամարտն ավարտվել է Բրյուերի վաղաժամ հաղթանակով, երբ հանդիպման 5-րդ ռաունդում մրցակիցը կծեծ նրա պարանոցը:
Այսպիսով, 41-ամյա Բարտելեմը զրկվել է 9.000 ԱՄՆ դոլար պարգևավճարից, ինչպես նաև որակազրկվել է 10 տարի ժամկետով: Ըստ կոմիտեի որոշման` կարգազանց բռնցքամարտիկը ստիպված կլինի 1000 ԱՄՆ դոլար տուգանք վճարել: