ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սյունիքի և Տավուշի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 18-ին, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-21-ը առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին հարավային 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-22-ը աստիճանաբար կնվազի 5-7:
Երևանում` օգոստոսի 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-21-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: