APA-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կնեպպերը անցած շաբաթ ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում և անդրադարձել է միջազգային մի շարք խնդիրների` այդ թվում հարավկովկասյան իրավիճակին:
«Ադրբեջանի կառավարությունը գոհ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի տապալումից և Ադրբեջանը Հայաստանի հաշվին ցանկանում է Արևմուտքի ուշադրությունը հրավիրել իր շահերին: Հակամարտության կողմերի միջև վստահության բացակայությունը, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող կրակոցները կարող են հանգեցնել լոկալ ռազմական գործողությունների, ինչը կտրուկ կսրի իրավիճակը»,- ասել է Կնեպպերը:
Վրաստանում առկա հակամարտությունների մասին պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու քաղաքական-տնտեսական հարաբերությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ լարվածություն են մտցնում տարածաշրջանում: Լարվածության մեկ այլ աղբյուր են Թբիլիսիի փորձերը բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հյուսիսկովկասյան ազգերի հետ: