Գյումրի «Շիրակ»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ակումբը խզել է Եղիշե Մելիքյանի հետ հունվարին կնքած պայմանագիրը:
2011թ. հունվարին Գյումրիի «Շիրակ»-ը մեկ տարվա պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ։ Բելեքում ավարտին մոտենող ուսումնամարզական հավաքի ընթացքում Մելիքյանի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզվել է։
Նշենք, որ Եղիշե Մելիքյանը չի մասնակցել Բելեքի ուսումնամարզական հավաքին։










































