Հայտնի երաժիշտ Փոլ Մաքքարթնին ուղերձ է հղել ռուսական Pussy Riot պանկ-խմբի աղջիկներին, որոնց դատավճիռը կկայանա վաղը: Ուղերձը տեղադրել է ռուսական «Նովայա գազետա» թերթը ֆեյսբուքյան իր էջում.
«Հարգելի Նադյա, Կատյա և Մաշա,
Ես գրում եմ, որպեսզի աջակցեմ ձեզ այդ դժվար պահին: Ցանկանում եմ, որ դուք իմանաք. ես մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանի իշխանությունները կհետևեն ձեր երկրի քաղաքացիների համար ազատ խոսքի սկզբունքներին և չեն պատժի ձեզ ձեր բողոքի համար:
Քաղաքակիրթ աշխարհում մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու, եթե դա ոչ ոքի չի վնասում, և ես հույս ունեմ, որ դուք կմնաք ուժեղ, ու վստահ եմ, որ ես, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ինձ պես հավատում են խոսքի ազատությանը, հնարավոր ամեն բան կանեն՝ ձեզ և ազատ ստեղծագործելու սկզբունքը պաշտպանելու համար:
Ձեզ հաջողություն եմ մաղթում
Փոլ Մաքքարթնի»: