WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հակառակորդ սիրիական ծագում ունեցող գերմանացի Մանուել Չարը հայտնել է իր ծագման մասին:
Բռնցքամարտիկը հերքել է ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ իր նախնիներից մեկը ծնվել է Սիբիրում:
«Ես Չար եմ, այլ ոչ թե Չարով: Այդ շփոթմունքի պատճառով խնդիրներ չեմ տեսնում: Ընդհանրապես այդ առումով վիրավորված չեմ»,- հայտնել է բռնցքամարտիկը:
Նշենք, որ Չարը ծնունդով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից է և սիրիական արմատներ ունի:
Նրա հակառակորդը` ուկրաինացի Վիտալի Կլիչկոն ծնվել է Ղրղզստանում:
Հիշեցնենք, որ Չարն ու Կլիչկոն ռինգ դուրս կգան սեպտեմբերի 8–ին, Մոսկվայում: