Ադրբեջանի վարչապետի տեղակալ Աբիդ Շարիֆովը հայտարարել է, որ Ադրբեջանում վերջին հինգ տարվա ընթացքում ծախսվել է 5 մլրդ դոլար` բարելավելու տրանսպորտային ենթակառուցվածքները: 2006-2010թթ. ներգրավվել է մոտ $2մլրդ, որից $400 մլն` Ադրբեջանի չափաբաժինն է: Երկաթգծի զարգացման վրա 2010-2014թթ. ծախսվելու է $1,2մլրդ, ինչը թույլ կտա մոդեռնիզացնել այդ տրանսպորտային ուղիները:
«Տրանսպորտային ենթակառուցվածքները թույլ կտան զարգացնել TRACECA, հյուսիս-հարավ, արեւմուտք-արեւելք միջանցքների զարգացման համար»,- ավելացրել է նա: