Վրաստանի բազմաթիվ շրջաններում առատ ձյան հետևանքով փակվել են ճանապարհներ, և մի շարք բնակավայրեր մեկուսացել են արտաքին աշխարհից:
Առավել ծանր է դրությունը Մցխեթա-Մթիանեթի մարզում, որտեղ նույնիսկ տեղական վարչակազմերի աշխատակիցներն են մասնակցում ձյան մաքրման աշխատանքներին, հաղորդում է Ռուսթավի հեռուստաընկերությունը:
Կախեթիում 50 գյուղ է մնացել է առանց էլեկտրականության: Ձնաբուքերը վնասել են էլեկտրալարեր, ինչի արդյունքում մոտ 16 հազար մարդ մթության մեջ է:
Գուրիայում և Աջարիայում ձնահյուսքերի հավանականություն կա: Կանխատեսումների համաձայն առաջիկա օրերին Վրաստանի մեծ մասում անձրևներ են լինելու: