NBA-ի բոլոր աստղերի մասնակցությամբ երեկ կայացած հանդիպման ժամանակ «Արևմուտք»-ի հավաքականը 148:143 (37:27, 39:37, 41:36, 31:43) հաշվով պարտության մատնեց «Արևելք»-ի հավաքականին։ «Լոս Անջելես Լեյքերսի» պաշտպան Քոբի Բրայանթը, հերթական հրաշալի հանդիպումն անցկացրեց ու ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (MVP): Բրայանթը վաստակեց 37 միավոր և 14 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին։
MVP-ի այս մրցանակը Քոբի Բրայանթի համար չորրորդն էր. մինչ այս մեր օրերի լավագույն բասկետբոլիստն այդ մրցանակին արժանացել էր նաև 2002, 2007 և 2009 թվականներին:
Չորս անգամ մրցանակին տիրացել է նաև Բոբ Պետիտը: Երեքական անգամ էլ` Օսկար Ռոբերտսոնն ու լեգենդար Մայքլ Ջորդանը: