Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր հերքեց լուրերը, թե ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նախագիծն է: Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ եթե չկարողանա կատարել կուսակցապետի պարտականությունները, ապա հրաժարական կտա, և կուսակցությունը նոր նախագահ կունենա, Գալստյանը պատասխանեց.
«Այս հայտարարությունը պետք է դիտարկել այն համատեքստում, որ Ծառուկյանը քաղաքականությունից կառչած չէ, և քաղաքականությամբ չէ, որ կայանալու է իր երկրում»:
Ավելին, ըստ նրա, Ծառուկյանն այսօր ոչ թե փորձում է քաղաքականության միջոցով կայանալ, այլ իր ունեցվածքն է ներդնում քաղաքականության մեջ, որպեսզի հասարակությանն ու պետությանը օգտակար լինի: