Մարտաֆիլմերի ամերիկացի աստղեր Չակ Նորիսն ու Ժան Կլոդ վան Դամը մասնակցելու են թայվանական բռնցքամարտի Աշխարհի առաջնությանը, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում: Մրցաշարը տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ից մինչև 13-ը «Յուբելեյնիյ» սպորտային պալատում:
Ակնկալվում է, որ մրցությանը կմասնակցեն ավելի քան 1000 մարզիկներ: Աշխարհի 37 երկրներ հաստատել են իրենց մասնակցությունն այս առաջնությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեքսիկան, Կանադան, Հնդկաստանը, Մալազիան ու Ֆրանսիան: