Բելառուսական Тетраэдр ընկերությունը Ադրբեջանի հետ բանակցություններ է սկսել սպառազինությունների վաճառքի շուրջ:
Aze.az-ի տեղեկացմամբ, Ադրբեջանը ցանկանում է գնել T-38 Стилет համակարգեր, որոնք օգտագործում են Оса տեսակի հրթիռներ: Դրանց խոցման շառավիղը 20 կիլոմետր է: Стилет-նեչը նախատեսված են հետևակային ստորաբաժանումները, պաշտպանական կառույցներն ու ռազմական օբյեկտները օդային հարվածներից պաշտպանելու համար:
Նշվում է, որ բելառուսական ընկերությունը մասնակցել է ադրբեջանական բանակում առկա Печора մարտական մեքենաների արդականացմանը, ինչից հետո դրանց գործածության ժամկետը 15 տարով երկարացվել է:








































