Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած հունահռոմեական ոճի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գրավեց 7-րդ հորիզոնականը։ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ մրցման առաջին օրը Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով զիջել էր Ռուսաստանի հավաքականին և 0:7 հաշվով ամոթալի պարտություն կրել Ադրբեջանի հավաքականից: Դրանից հետո մեր տղաները զիջեցին նաև Ղազախստանի հավաքականին` 2:5, ապա նույն հաշվով առավելության հասան Բուլխարիայի ընտրանու նկատմամբ ու 7-րդ տեղի համար պայքարելու հնարավորություն ստացան: 7-րդ տեղի համար մրցավեճում Հայաստանի հավաքականը 6:1 հաշվով առավելության հասավ Կուբայի հավաքականի նկատմամբ: Եզրափակիչում Իրանի հավաքականը 4:3 հաշվով պարտության մատնեց ռուսներին և ճանաչվեց մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար պայքարում Բելառուսը նույն` 4:3 հաշվով հաղթեց Ադրբեջանին։