Փետրվարի 20-ին Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում տեղի են ունել համայնքապետի հերթական ընտրությունները:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, համայնքապետ է վերընտրվել ՀՀՇ Ախուրյանի տարածքային խորհրդի նախագահ և Հայ ազգային կոնգրեսի Ախուրյանի համակարգող Գագիկ Վահրադյանը, որը, ի դեպ, Կարմրաքարի համայնքապետն է 2000 թվականից:








































