McLaren-ի ավտոարշավորդ Լյուիս Համիլթոնը կշարունակի հանդես գալ իր թիմի կազմում: Ավտոարշավորդը շուտով կերկարաձգի իր պայմանագրի ժամկետը: Այդ մասին հայտարարել է McLaren-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Նիլը:
«Բանակցությունները շարունակվում են, բայց մենք մոտ ենք համաձայնագրի ստորագրմանը: Առայժմ չեմ կարող հայտնել պայմանագրի բոլոր մանրամասները»,- Նիլին մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Հեմիլթոնի գործող 6-ամյա պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերին: Բրիտանացին կարող էր Red Bull-ի կազմում փոխարինել Մարկ Ուեբերին, սակայն «Ցուլեր»-ը երկարաձգեցին ավստրալացու հետ կնքած համաձայնագրի ժամկետը: