«Առաջին լրատվականն» առավոտյան տեղեկացրել էր, որ մայրաքաղաք Տրիպոլին, որը նախորդ օրերին հանգիստ էր` ի տարբերության Լիբիայի մյուս քաղաքների, նույնպես հայտնվել է բախումների կենտրոնում: Al-Jazeera հեռուստաալիքը փոխանցում է, որ մարտերն այն աստիճան են սաստկացել, որ գործի է դրվել Լիբիայի նախագահական գվարդիան:
Բացի այդ, Բենղազի քաղաքում, որտեղ ամենաթեժ բախումներն են տեղի ունեցել վերջին մի քանի օրերին, ցուցարաներին հաջողվել է գրավել քաղաքի ռազմաբազան: Այլևս նրանց տրամադրության տակ կա ռազմական տեխնիկա և զենք ու զինամթերք: Ռազմաբազայի ստորաբաժանումներից մեկն, այնուամենայնիվ, պահպանել է հավատարմությունը Քադաֆիին:
«Առաջին լրատվականը» հետևում է արաբական այս երկրում տեղի ունեցող զարգացումներին:









































