Ինչպես տեղեկացնում է Eurasianet պորտալը, ԱՄՆ-ը զգալիորեն նվազեցնում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին հատկացվող ֆինանսական աջակցությունը: Նշվում է, սակայն, որ շատ քիչ են նվազեցվելու Վրաստանին, Թուրքմենստանին և Տաջիկստանին տրամադրվելիք գումարները:
ԱՄՆ նոր բյուջեով նշված տարածաշրջանների երկրներին հատկացվելու է 232 միլիոն դոլար, ինչը 9 միլիոնով պակաս է քան անցած տարի: Ամենամեծ բաժինը հատկացվելու է Վրաստանին` 66,7 միլիոն դոլար:
Տարածաշրջանի երկրներին ռազմակաան օգնության համար տրամադրվելու է 34 միլիոն, որից 18-ը՝ միայն Վրաստանին:
Պետքարտուղարության գրության մեջ ասվում է, որ ամերիկյան օգնության հիմնական նպատակը շուկայական տնտեսությամբ ժողովրդավար երկրների հիմնումն է, և այդ չափանիշներին լավագույնս համապատասխանում է Վրաստանը, իսկ ֆինանսական օգնությունը պետք է նպաստի այդ երկրում քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական պլյուրալիզմը ամրապնդելուն: