Այսօրվանից վրացական մի շարք ոչ կառավարական հասարակական կազմակերպություններ բողոքի զանգվածային ակցիաներ են սկսում քաղաքական դրդապատճառներով դատապարտված քաղաքացիներին ազատ արձակելու պահանջով,- տեղեկացնում է Trend-ը:
Կազմակերպիչների թվում են «Համերաշխություն քաղբանտարկյալների հետ» և «Ոչ» կազմակերպությունները: Դրանց ղեկավարները հայտարարել են, որ նախատեսվում է լայնածավալ կամպանիա անցկացնել: