ԱՄՆ հավաքականի ռմբարկու Քևին Դյուրանթը հայտարարել է, որ արդեն պատրաստ է 4 տարի անց ազգային թիմ հրավիրվել:
Լոնդոնի Օլիմպիադայի բասկետբոլի մրցաշարի եզրափակչի Իսպանիայի հետ հանդիպմանը «Օքլահոմա»-ի առաջատարը 30 միավոր է վաստակել: Բասկետբոլիստը նշել է, թե չգիտի, թե ինչ փոփոխություններ պետք է լինեն Օլիմպիադայում` 23 տարեկանից բարձր բասկետբոլիստների մասնակցության կանոններում, բայց հուսով է, որ օլիմպիական երկրորդ ոսկին նվաճելու հնարավորություն կունենա:
Նշենք, որ 4 տարի անց Դյուրանթը 28 տարեկան կլինի: