Վիտալի Կլիչկոյի հակառակորդ, գերմանացի Մանուել Չարը պատմել է, որ Մոսկվայում կայանալիք մենամարտին պատրաստվում է Ռոկիի մեթոդներով:
«Ես տարածք եմ վարձակալել մսամթերքի գործարանում: Մենք օգտագործում ենք Ռոկիի մեթոդները: Հիշեք «Ռոկի-4»-ը. Իվան Դրագոն իսկական կայսրություն ուներ` համալրված մարզասարքերով և նորագույն տեխնոլոգիաներով, իսկ ես հասարակ տղա եմ՝ Ռոկիի նման: Մարզվում եմ բնության գրկում: Շուտով ես բաց մարզում կկազմակերպեմ, և բոլորը կտեսնեն, թե ինչ պայմաններում եմ մարզվում»,- «ադամանդե տղա»-ին մեջբերում է Boxen.de-ն:
Հիշեցնենք, որ Կլիչկո – Չար մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: