Top Rank ընկերության նախագահ Բոբ Արումը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Մաննի Պակյաոյի և Ֆլոյդ Մեյվեզերի միջև կայանալիք հանդիպման կազմակերպման վերաբերյալ:
Արումը համոզված է, որ Կյորտիս 50 Cent Ջեքսոնի TMT Promotions ընկերության հետ, որի հովանու ներքո հանդես է գալիս Ֆլոյդը, համաձայնության գալն ավելի հեշտ կլինի, քան Օսկար դե լա Հոյայի GBP կազմակերպության հետ:
«Գիտեմ ինչպես համաձայնության հասնել Մեյվեզերի ներկայացուցիչների հետ` միաժամանակ չվնասելով Մեննիի իրավունքները: Այժմ այդ գործընթացն առավել հեշտ իրագործելի է: Ջեքսոնն իրեն ներկայացրել է որպես իսկական գործարար, ում հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել: Կարծում եմ` մենք համաձայնագիր կկնքենք»,- հայտարարել է Արումը:
Ըստ Արումի` հանդիպումը կարող է կայանալ 2013 թվականի ապրիլին: